Որքան շինություն է ավերվել Թուրքիայում երկրաշարժի հետևանքով

Թուրքիայում շարունակում են արձանագրել և հաշվարկել ավերիչ երկրաշարժի նյութական կորուստները։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Թուրքական լրատվամիջոցների հրապարակած տեղեկությունների համաձայն՝  մինչ այս պահը ուսումնասիրվել է  917.000 շենք-շինություն, որոնցից 118.000-ը քանդված ու վթարային են, հետևաբար անհապաղ ապամոնտաժման կարիք ունեն:

Թուրքիայի Շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մուրատ Քուրումը հայտնել է, որ կառուցվելիք նոր շինությունները լինելու են առավելագույնը 4 հարկանի:

Նշենք, որ Հաթայը Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժներից ամենաշատ տուժած նահանգներից մեկն է: