Ադրբեջանն աջակցում է բրյուսելյան խաղաղության գործընթացին. Ալիևը՝ Միշելին

Ադրբեջանն աջակցում է բրյուսելյան խաղաղության գործընթացին։ Այս մասին փետրվարի 17-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպմանը հայտնել է Ադրբեջանի նախագահ Ալիևը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշենք, որ հանդիպումը կայացել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում։

Ավելի վաղ հայտնել էինք, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը փետրվարի 17-ին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Կողմերը քննարկել էին Ադրբեջանի և  Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները և բրյուսելյան խաղաղության գործընթացը։