2018-ին արտաքին ուժերի նպատակը իշխանազավթումը չէր, նրանք պլանավորել էին հայի կողմից հայի վերացում․ նրանց կռիվը հայի գենի հետ է

Հանրապետականը եղել ու մնում է ազգային կուսակցություն։ Իր սաղմնավորման օրից հանրապետականը հայոց պետականության ու պետականաշինության մեջ իր դերն ու ավանդն է ունեցել։ Տարբեր փուլերում հանրապետականի դեմ կռիվ են տվել արտաքին ուժեր, որոնց պլանները խառնել կամ խանգարել է հանրապետականը։ Նշված ուժերը երբեմն բացահայտ են գործել, երբեմն ծպտյալ՝ հայի տականքի միջոցով։ Իսկ հայ կոչվածները երբեմն գիտակցաբար են օգտագործվել, հաճախ էլ «ռազվոդկի» զոհ են եղել։

2018-ին հանրապետականը( կարդա՝ Սերժ Սարգսյանը) նորից խառնեց դրսի ուժերի պլանները՝ անցնցում, առանց քաղաքացիական պատերազմի տալով իշխանությունը։ Արտաքին ուժերի նպատակը իշխանազավթումը չէր, նրանք պլանավորել էին հայի կողմից հայի վերացում (նրանց կռիվը հայի գենի հետ է)։ Արցախը ապացույցն էր մեր գենի միավորված ուժի, Արցախը նպատակ էր հանուն որի ապրել ու զոհվել էր մի ամբողջ սերունդ…

Հիմա նորից են վախենում արտաքին ուժերը հայի մտքի ու թասիբի միավորումից։ Դրա համար դաշտ են նետել տեխնոլոգիական մաշված հնարքներ հանրապետականին (Սերժ Սարգսյանին) թուլացնելու համար. Շարմազանովը, Աշոտյանը, Ռուբեն հայրապետյանը ՏՂԵՐՔ են մեծատառով։ Նրանք բազմիցս ապացուցել են, որ գաղափարական ու կամային ճշտի մարտիկներ են, ոչ թե արտաքին ուժերի դրածոներ։ Հանրապետականը 2018 թվականից հետո մաքրվեց բալաստից ու ավելի բյուրեղացավ (իսկ նշածս տղաները ասվածի էտալոնն են) ։

Դուք սկսել եք նորից վախենալ հանրապետականից։ Դրա համար եք շուտ շուտ հանրապետականի անունը տալիս ու ճիշտ եք անում։

Եթե մենք չենք հանդուրժելու մեր սխալները, ձեր սխալները ինչի պիտի հանդուրժենք…

Հիշեք՛, ազգային պետություն ունենալու ենք…

Իսկ ձեր տերերը ձեզ չեն հասցնելու էվակուացնել։

Արտակ Առաքելյանի ֆեյսբուքյան էջից