Մյունխենում այսօր կհանդիպեն Փաշինյանը, Ալիևը և Բլինկենը

Շաբաթ օրը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպումը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունում։

«Այսօր նախատեսված է Փաշինյանի, Ալիևի և Բլինկենի եռակողմ հանդիպումը»,-հայտնել են մամուլի ծառայությունից։

Վերջին անգամ Փաշինյանն ու Ալիևը Սոչիում հանդիպել են 2022 թվականի հոկտեմբերի վերջին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ։