Հայաստանում մի շարք ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը որոշ ժամանակով կընդհատվի

Փետրվարի 18-ի ժամը 11:00-ից մի շարք ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը որոշ ժամանակով կընդհատվի։ Տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիան»։

Պատճառը ՀՀ ներկրվող բնական գազի օրական ծավալների նվազումն է։

«ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում փետրվարի 14-ին ժամը 16:00-ից մասնակի խցափակվել է Վրաստանը և Հայաստանի Հանրապետությունը սնուցող «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարը»,-տեղեկացնում է ընկերությունը։

Հաշվի առնելով ՌԴ-ից ներկրվող բնական գազի ընդհատումները և անբավարար քանակությունները, Աբովյանի գազի ստորգետնյա պահեստակայանից գազի առնման տեխնիկակական պայմանները, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն վթարային իրավիճակները կանխելու և մնացած գազասպառողների հուսալի ու անխափան գազամատակարարումն ապահովելու նպատակով որոշել է ընդհատել մի շարք գազալցակայանների գազամատակարարումը։

Նշվում է, որ մնացած ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը կշարունակվի: Ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։