Հայաստանի հակակոռուպցիոն դատարանը ունի բոլոր շանսերը դառնալու ստալինյան տրոյկայի ռեինկարնացիա

Հայաստանի հակակոռուպցիոն դատարանը ունի բոլոր շանսերը դառնալու ստալինյան տրոյկայի ռեինկարնացիա: Մի դատարան, որտեղ ոչ մի խելամիտ փաստարկ, ոչ մի դատողություն, ոչ մի տրամաբանական եզրահանգում ի սկզբանե չունեն որևէ շանս ներազդելու դատական ակտի վրա, չի կարող աղերս ունենալ արդարադատության հետ:

Մի պարզ օրինակ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 260 և 261 հոդվածների համաձայն դատական երաշխիքների (կալանք, խուզարկություն և այլն) վարույթները ընդդատյա են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններին, որոնց թվին հակակոռոզիոն դատարանը չի դասվում: Բայց այդ դատավորները հիմք են ընդունում անդրեասյան կարենի մի ախմախ որոշում և անտեսելով օրենսդրական արգելքը, մարդկանց են կալանավորում, գույքի վրա արգելանք են դնում և այլն:

Իհարկե, դատավորները չեն կարող չիմանալ, որ դա ապօրինի է, սակայն գիտակցաբար գնում են այդ քայլի: Այսինքն՝ վստահ են, որ լինելու են անպատժելի, նույնն է՝ վստահ են նիկոլի հավերժության մեջ:

Ստալինյան այս տրոյկան դեռ շատ վնասներ է հասցնելու մեր երկրին, նույնիսկ՝ անդառնալի կորուստներ։

Իրավաբան Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից