Պիտի թույլ չտանք, որ «ինչ-որները» փորձ անեն մոռացության տալ․ Պատգամավոր

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Աննա Մկրտչյանն ու Տիգրան Աբրահամյանը հարգանքի տուրք են մատուցել Տարոնիկ գյուղի Հերոսների պուրակում։

«Տարոնիկում ենք։ Հերոսների պուրակի առջև։ Իրար հաջորդող մտքերն այնքան արագ են փոխվում, որ չգիտես թե որը բարձրաձայնել։

Մի բան հաստատ արժի բարձրաձայնել։ Պիտի թույլ չտանք, որ «ինչ-որները» փորձ անեն մոռացության տալ։»,- Ֆեյսբուքում գրառում է կատարել Աննա Մկրտչյանը՝ հրապարակելով լուսանկարներ։