Արամ Առաջինն այսօր մեկնում է Հալեպ

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինն այսօր հովվապետական այցով կմեկնի Հալեպ՝ լինելու իր ժողովրդի հետ ու իր ժողովրդի կողքին։ Այս մասին տեղեկանում ենք Կաթողիկոսարանից։

Այց կլինի մեկ օր։ Արամ Առաջինը այցելելու է Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Այնտեղ Ս. Վարդանանց զորավարների հիշատակության օրվա առիթով Սուրբ պատարագ է մատուցվելու։