ՀՀ ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունն ԱՄԷ-ում կմասնակցի «IDEX 2023» միջոցառմանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատիրակությունը՝ նախարար Ռոբերտ Խաչատրյանի գլխավորությամբ Արաբական Միացյալ Էմիրություններում կմասնակցի «IDEX 2023» միջոցառմանը։

««IDEX 2023» միջոցառմանը մասնակցելու նպատակով 2023 թվականի փետրվարի 18-25-ը Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի»,- ասվում է որոշման մեջ:

Պատվիրակության կազմը և գործուղման ժամկետները՝ ըստ որոշման հավելվածի՝

Ռոբերտ Խաչատրյան – ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար (պատվիրակության ղեկավար, 2023 թ. փետրվարի 19-21)

Գևորգ Մանթաշյան – ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ (2023 թ. փետրվարի 20-22)

Արտյոմ Մեհրաբյան – ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ (2023 թ. փետրվարի 20-24)

Սարգիս Խաչատրյան – ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խորհրդական (2023 թ. փետրվարի 19-21)

Տաթևիկ Սողոմոնյան – ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության շուկայի զարգացման վարչության առևտրի խթանման բաժնի գլխավոր մասնագետ (2023 թ. փետրվարի 18-25)։