Միրզոյանի այցը Անկարա ոչինչ չի տալու, թուրքերի ագրեսիվ քաղաքականությունը ՀՀ-ի նկատմամբ չի թուլանալու․ թուրքագետ․ 24News

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ այսօր Թուրքիա կատարած այցը Հայաստանին որևէ արդյունք չի տա։ Այս մասին 24News-ին ասաց ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր արևելագետ, Ռուբեն Սաֆրաստյանը։

«Ենթադրում եմ, որ Թուրքիայից հրավեր է եղել։ Եթե հրավեր եղել է, գնում է, ես դա նորմալ եմ համարում։ Կարևոր է, որ Ադիամանում փրկարար ջոկատին է հանդիպում»,- հավելեց Սաֆրաստյանը։

Թուրքագետը համոզմունք հայտնեց, որ Միրզոյանի այսօրվա այցը չի թուլացնի Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ․ «Թուրքիան է նախապատրաստել Լաչինի միջանցքի բլոկադան, թուրքական ծրագիր է, Ադրբեջանի միջոցով է դա իրականացնում։ Դեռ ավելին, Ադրբեջանը ծառայում է թուրքական նպատակների իրականացմանը տարածաշրջանում։ Թուրքիան ցանկանում է տարածաշրջանում առաջնային դիրք զբաղեցնել, Ադրբեջանին է օգտագործում իր նպատակների համար։

Թե ինչպես կփոխվի Թուրքիայի քաղաքականությունը, դժվար է ասել, սակայն որոշակի փոփոխություններ կլինեն։ Մեծ ավերածություններ են եղել։ Թուրքիային վերականգնման աշխատանքների համար մեծ ներդրումներ են պետք լինելու։ Եվ դա Թուրքիային կստիպի իր ներքին քաղաքականության վրա ավելի կենտրոնանալ և ավելի քիչ կենտրոնանալ արտաքին քաղաքականության վրա»։

Ռուբեն Սաֆրաստյանն ընդգծեց, որ տրամաբանորեն Թուրքիայի արտաքին ագրեսիվ քաղաքականությունը կթուլանա․ «Թուրքիան վերջին տարիներին իրականացնում էր այնպիսի մի քաղաքականություն, որը չէր համապատասխանում իր հնարավորություններին։ Իր գլխից ավելի վեր էր թռնում, և այդ ագրեսիվ քաղաքականությունը մեծ ռեսուրսներ էր խլում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում