Հայաստանը ցանկացած պահի պատրաստ է հայ-թուրքական սահմանի բացմանը. ԱԽՔ

«Հայաստանը ցանկացած պահի պատրաստ է հայ-թուրքական սահմանի բացմանն ու հարաբերությունների կարգավորմանը»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա ասաց, որ երկու պայմանավորվածություն է եղել, որից մեկը երրորդ երկրների համար է, բայց դրա համար հստակ ժամկետ չկա։

«Եվ հայկական, և թուրքական կողմը քննարկումներ են ունենում այդ ուղղությամբ ու կշարուանկենք քննարկումը՝ հույս ունենալով, որ դա հնարավորինս շուտ տեղի կունենա», – ասավ Ա. Գրիգորյանը։