Մահացել է Կարեն Աբազյանը

Մահացել է Տավուշի Նոյեմբերյան համայնքի ավագանու անդամ Կարեն Աբազյանը։ Նա 47 տարեկան էր։

«Նոյեմբերյանի համայնքապետարանը ցավակցություն է հայտնում կյանքից վաղաժամ հեռացած Կարեն Աբազյանի ընտանիքին, հարազատներին ու բոլոր նրանց, ովքեր ապրած տարիներին եղել են ընկեր, գործընկեր և պարզապես համայնքի բնակիչ, որ ճանաչել, հարգել ու սիրել են նրան՝ ի սկզբանե որպես հարգարժան մարդու և համայնքի ղեկավարի»,- գույժը հայտնել է Նոյեմբերյանի համայնքապետարանը։

Հիշեցնենք, որ 2021 թ. դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ վերջին ընտրություններում նա Նոյեմբերյանի քաղաքապետի թեկնածու էր առաջադրվել ՔՊ-ի կողմից։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել էր Նոյեմբերյանի համայնքապետի պաշտոնակատար։