Բաքվի բարբարոսական վարչախումբն անհանգստացած է. Ոսկանյան

Բաքվի բարբարոսական վարչախումբն անհանգստացած է, որ Իրանում տոնական քայլերթերի ժամանակ հենց Ատրպատականի քաղաքներում և հատկապես Թավրիզում են հնչել հակաադրբեջանական կոչեր, և որ ես հանրայնացրել եմ այդ հանգամանքը տելեգրամյան իմ ալիքով։

Որքան էլ Բաքվի բռնապետական վարչախումբը փորձի, իբր, չտեսնելու տալ փաստերը և շարունակի խոսել Իրանում ինչ-որ «ադրբեջանական սփյուռքի» մասին, հենց ատրպատականցիներն են կազմում հանուն Իրանի փառքի և հզորության այժմ այդ վարչախմբի դեմ նաև քարոզչական տիրույթում աշխատող իրանցիների զգալի մասը։

 

Վարդան Ոսկանյան