Սոնա Աղեկյանը հարցում է ուղարկել Վահե Ղազարյանին

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, պարոն Վահե Ղազարյանին,

Հայաստանի Հանրապետության 3 միլիոն վարչապետերից մեկից` Սոնա Աղեկյանից

 

Հարցում

Հիմք ընդունելով «Տեղեկատվության և ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի առաջին կետը, պահանջում եմ պատասխանել.

ՀՀ ոստիկանության համազգեստ կրող պարեկը, ով ծառայություն է իրականացնում, կոնկրետ դեպքում երթևեկություն է կարգավորում Երևանի ամենաբանուկ ու վտանգավոր խաչմերուկներից մեկում` Շարուր(Շահվերդյան)-Շիրակ խաչմերուկում, որը միշտ գերբեռնված է, հատկապես ֆուռերով, իրավունք ունի՞ հեռախոսով մի քանի րոպե անընդմեջ խոսելու։

Չեմ տեսաձայանգրել, կտեղադրեմ ֆոտոն, բայց վստահ եմ, տեղում առկա տեսանկարահանող սարքերով կարող եք ճշտել խոսքերիս իսկությունը։

Օրեր առաջ, մեկ այլ պարեկ նույն խաչմերուկում իր ձեռքի փայտիկով երթևեկելու հրահանգ էր տալիս ֆուռին այն դեպքում, երբ հետիոտնային լուսացույցը մեզ` հետիոտներիս համար էր բաց։ Ստացվում է, որ եթե ես անչափահաս դստերս հետ ետցատկ չանեի, ֆուռի ակերի տակ էինք հայտնվելու։

Խնդրում եմ և պահանջում իրազեկել։ Միգուցե հետիոտնային լուսացույցներին չհետևե՞նք կամ գուցե փոփոխություններ կան, որոնց մասին տեղյակ չենք։

Դիմող` Սոնա Աղեկյան

13 փետրվարի 2023 թվական, Երևան

 

Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից