Ուկրաինայի զինված ուժերը ականապատել են Բելառուսի հետ սահմանի բոլոր ճանապարհներն ու անտառաշերտերը. WP

Ուկրաինական զորքերը ականապատել են Բելառուսի հետ սահմանին գտնվող յուրաքանչյուր ճանապարհ և անտառային գոտի, հինգշաբթի գրում է ամերիկյան «Վաշինգտոն փոստ» թերթը:

«Մենք ականապատել ենք յուրաքանչյուր ճանապարհ և անտառային գոտի»,-պարբերականը մեջբերում է Եվգենի Սիլկինի խոսքը, որը պատասխանատու է ուկրաինական միացյալ զորքերի հրամանատարությանը կից ռազմավարական հաղորդակցությունների համար: Նա հավելել է, որ ականապատվել է նաև Ուկրաինայի, Բելառուսի և ՌԴ-ի միջև սահմանի մեծ մասը։ «Մոտ ժամանակներս մենք չենք պատրաստվում ընկերություն անել ՌԴ-ի կամ Բելառուսի հետ»,-հավելել է Սիլկինը:

Ուկրաինական կողմում Բելառուսի պետական սահմանից 10-15 մետր հեռավորության վրա կանգնեցված արգելապատնեշի բարձրությունը 3-4 մետր է, սակայն արգելապատնեշում կան մոտ երկու-երեք բացվածքի չափի բացեր: Պարզաբանվել է, որ ցանկապատը գտնվում է ուկրաինական սահմանամերձ տարածքում ՝ Դոլսկ բնակավայրի մոտակայքում, տարածքը նույնպես հագեցած է խրամատով և դիտաշտարակներով։ Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեի օպերատիվ-վերլուծական վարչության պետ Դմիտրի Լյուբկինը սահմանին ցանկապատի կառուցումը թանկ և անօգուտ միջոցառում է անվանել: Ամերիկյան NBC հեռուստաալիքը նաև հայտնել է, որ ուկրաինական զորքերն ուժեղացնում են Բելառուսի հետ սահմանին գտնվող ֆորտիֆիկացիոն կառույցները: