Սարսափեցնում է, որ Ղարաբաղի հայերը պատանդ են մնում արդեն 60 օր․ Ջոն Էվանս

Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը անդրադարձել է  Արցախի բնակչության արդեն 60 օր շարունակվող  շրջափակմանը։

«Ոգևորիչ է, որ Թուրքիայում և Սիրիայում տարերային աղետը նման արձագանք է առաջացրել նույնիսկ «ոչ բարեկամական» հարևանների մոտ, բայց սարսափեցնում է, որ Ղարաբաղի հայերը պատանդ են մնում արդեն 60 օր»,- գրել է նա «Թվիթերում»։