Հայ փրկարարները Հալեպում 3 մարդու կյանք են փրկել (տեսանյութ)

Հայ փրկարարները Սիրիայի Հալեպ քաղաքում 3 մարդու կյանք են փրկել։ Այս մասին գրում է սիրիական asharq news պարբերականը։

Կայքը գրում է, որ հայ փրկակարները մասնակցել են մի գործողության, որի ընթացքում փլատակներից նաև 33 մարմին է հանվել։

Նշենք, որ որոնողափրկարարական թիմերը Հայաստանից Թուրքիա և Սիրիա են մեկնել փետրվարի 8-ին։