Իրանա-ադրբեջանական հնարավոր պատերազմի վտանգը Հայաստանի համար (տեսանյութ)

https://youtube.com/live/6L47-SpZE6A

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրը կովկասագետ Կարեն Իգիթյանն է։

Անդրադառնալով օրերս Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական օբյեկտների պայթյունին՝ կովկասագետը շեշտեց․«Իրանում համարում են, որ հարվածը հասցրել է Իսրայելը, դրա մասին ՄԱԿ-ում ասել է Իրանի դեսպանը։ Իրանը հրապարակել է նկարներ, որտեղ հրթիռներից մեկի վրա եբրայերեն գրված է եղել «մահ Իսրայելին», հետաքրքիր է, որ Իրանում պարսկերեն են իրենց կարգախոսներն ասում, բայց այս անգամ հենց եբրայերեն են գրել, որն ուղիղ ուղերձ է Իսրայելին։ Եթե շատերը սպասում էին, որ Իրանն անմիջապես հակահարված կհասցնի, ապա Իրանն այդպես չի անի, նրա գործելաոճն ուրիշ է՝ արևելյան է, նրանք չեն անի այն, ինչ իրենցից սպասում են, նրանք ժամանակ կշահեն և ուրիշ հակահարված կհասցնեն»,-ընդգծեց Կարեն Իգիթյանը։

Մանրամասները՝ տեսանյութում