Սեյսմոլոգը նոր կանխատեսում է արել Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը ազդարարեց փոփոխությունների սկիզբը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, ասել է հոլանդացի սեյսմոլոգ Ֆրենկ Հուգերբիթսը։

Փետրվարի 3-ին մասնագետը կանխատեսել էր՝ «վաղ թե ուշ» Թուրքիայի հարավում՝ Սիրիայի հետ սահմանին, 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ կլինի։

«Կենտրոնական Թուրքիայում խոշոր երկրաշարժերը զգալի փոփոխություններ են առաջացրել լարվածության բաշխման մեջ ողջ տարածաշրջանում, ինչի հետևանքով սեյսմիկ ակտիվությունը տարածվել է մինչև Պաղեստին: Ակնհայտ է, որ տարածաշրջանը փոխվում է»,- «Թվիթերում» գրել է Հուգերբիթսը:

Փետրվարի 6-ի առավոտյան Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նրան անվանել է 1939 թվականից ի վեր ամենաուժեղներից մեկը: