Բոլոր նրանք, ում Էրդողանի վարչակարգը սպառնացել է, ներխուժել և սպանել է, օգնություն են ուղարկել երկրաշարժի գոտի․ քուրդ իրավապաշտպան

Ամերիկյան «Քրդստանի բարեկամներ» իրավապաշտպանական կազմակերպության համահիմնադիր Դիլիման Աբդուլքադերը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Էրդողանի վարչակարգից տուժած պետությունները օգնություն են ուղարկել աղետի գոտի։

«Նկատի ունեցեք, որ բոլոր նրանք, ում Էրդողանի վարչակարգը սպառնացել է, ներխուժել և սպանել է, օրինակ՝ քրդերը, Հայաստանը, Հունաստանը, Կիպրոսը, կամ նրանք, ում մերժվել է ՆԱՏՕ-ի անդամակցությունը, օրինակ՝ Շվեդիան, առաջարկել են կամ արդեն օգնություն են ուղարկել Թուրքիա՝ ավերիչ երկրաշարժի զոհերի համար»,- գրել է նա «Թվիթերում»։