Ինչպե՞ս կարելի է չցավակցել Իրանին, իսկ Թուրքիայի հետ սիլի-բիլի անել․ Աղվան Վարդանյան

Ինչպե՞ս կարելի է չցավակցել Իրանին, իսկ Թուրքիայի հետ սիլի-բիլի անել։ Այս մասին այսօր ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, նշելով․ «44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիայի մասնակցության մասին, Թուրքիային դատապարտող Փաշինյանի մի քանի տասնյակ ասածներն ու այսօրվա վարքագիծն ամբողջությամբ հակասում են իրար։

Երկրաշարժ եղավ նաև Իրանում, չեմ հիշում, որ նրանք անգամ ցավակցություն հայտնեն այդ մասով։

Սա նշանակում է, որ այս մարդիկ կուլ են գնացել, հանձնվել են ու պատրաստ են 4 կողմով հանձնվել»։