Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին քվեարկությունը կլինի փակ գաղտնի

Ազգային ժողովում ավարտվեց Պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունների քննարկումը:

Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին քվեարկությունը կանցկացվի ժամը 14:45-ից 15:30-ն ընկած ժամանակահատվածում: Քվեարկությունը կլինի փակ գաղտնի:

Նշենք, որ Գլխավոր դատախազը 3 միջնորդություն էր ներկայացրել: Միջնորդություններից մեկը քննարկվել է դռնփակ ռեժիմով: