Եթե երրորդ երկրի տարածքից Իսրայելը հարձակվի Իրանի վրա, ապա տվյալ երկրի տարածքը ևս կդառնա Իրանի ծանր հարձակման օրինական թիրախը (տեսանյութ)
Ըստ Իրանի ռազմական դոկտրինայի՝ եթե որևէ մի երրորդ երկրի տարածքից Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բացի Իսրայելին պատասխան – հարձակումը, տվյալ երրորդ երկրի տարածքն էլ կդառնա Իրանի ծանր հարձակման օրինական թիրախը։
🔴 Իրանում Ռազմաօդային Ուժերի ստորգետնյա մի բազայի բացման ժամանակ` Իրանի Իսլամական Հանրապետության Բանակի Գլխավոր Հրամանատարը և Զինված Ուժերի Գերագույն Գլխավոր Հրամանատարը այցելել են Ռազմաօդային Ուժերի ստորգետնյա բազա, մասնակցել հանդիսավոր արարողության։ Այս արարողության ժամանակ գեներալ-մայոր, անդրադառնալով Իսրայելի հարձակման հավանականությանը, կրկին զգուշացրել է, որ Իրանի վրա հարձակման դեպքում՝ թիրախ կդառնան և՛ Իսրայելը, և՛ իրեն օգնող երկրները։ Ռազմաօդային Ուժերի «Արծիվ – 44» ստորգետնյա բազայում Գեներալ Բաղերին ընդգծել է, որ «Արծիվ – 44» -ը Իրանի Բանակի մի քանի ստորգետնյա բազաներից մեկն է, և ասել է. «Լեռների տակ գտնվող այս բազան արդյունավետությամբ կարող է պահպանել Ռազմաօդային Ուժերի ռազմավարական տեխնիկան և սպառազինությունը, ու մեծացնել թշնամիներին հակազդելու Իրանի Զինված Ուժերի գործառնական կարողությունները»: Նա նաև ասել է. «Այս ռեժիմի (Իսրայելի) ղեկավարները կրկին սպառնալիքներ են հնչեցրել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, նրանք փորձում են օգտագործել մեր շրջակա երկրների հենակետերը, որոնք բռնել են իսլամական աշխարհին դավաճանության ուղին՝ իրենց հարաբերությունները նորմալացնելով (սիոնիստական ռեժիմի հետ), անտեղյակ լինելով, որ այդ հարցը ներառված է Իրանի Իսլամական Հանրապետության գործառնական ռազմավարության և ճանապարհային քարտեզի մեջ։ Իրանի Իսլամական Հանրապետությունը, մեր Բանակի բոլոր հրամանատարները դա գիտեն, փորձարկել են զորավարժությունների ընթացքում, և ինստիտուցիոնալացվել է այն դոկտրինան, որ եթե աշխարհում որևէ երկիր, իր ռազմական հենակետերով, օգտագործվի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ՝ հարձակվելու համար, բացի Սիոնիստական ռեժիմը, ապա այն ռազմական հենակետերի երկրները, որոնք Սիոնիստական ռեժիմը օգտագործել է (Իրանի դեմ), նույնպես ծանր հարձակման կենթարկվի»:
Փույա Հոսեինի ֆեյսբուքյան էջից