«Մալաթիա» տոնավաճառն այսօր վերաբացվել է

«Մալաթիայի» տոնավաճառն այսօր՝ փետրվարի 7–ին, վերաբացվել է։ Այս մասին հայտնել է տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը։ Նրա խոսքով՝ տոնավաճառի բոլոր տաղավարները վերաբացվել են։

Հիշեցնենք՝ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի  որոշմամբ՝ «Մալաթիա» տոնավաճառն փետրվարի մեկից չի գործում։ Անցած տարի իրականացված ստուգումների ընթացքում տեսչական մարմնի արձանագրած 17 խախտումներից 12-ն են վերացվել։

Տոնավաճառի աշխատակիցները փետրվարի մեկին, բողոքի ակցիա էին իրականացրել՝ պահանջելով թույլ տալ աշխատել, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։

Տոնավաճառի տնօրենը մի քանի աշխատակիցների հետ Տեսչական մարմնում ունեցած հանդիպման արդյունքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, պայմանավորվածություն էր ձեռքբերվել, որ տոնավաճառի սեփականատերը՝ Տեսչական մարմնի մասնագետների ներգրավմամբ, հստակ և ինտենսիվ միջոցառումներ իրականացնի արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք կարող են հրդեհի սպառնալիք լինել, որից հետո կքննարկվի տարածքում գործունեություն իրականացնելու արգելքը վերացնելու հարցը։