Հայտնի են Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհված հայ ամուսինների անունները. նրանց զավակները ծանր վիրավոր են

Հայտնի են Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհված ազգությամբ հայ քաղաքացիների անունները:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնել է Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը, երկրաշարժի հետևանքով զոհվել են Սամի և Աիդա Թաբաշ ամուսինները:

Գոչունյանը նաև հայտնել է, որ նրանց զավակները ծանր վիրավոր են: