Ալեն Սիմոնյանը ցավակցել է Սիրիայի բարեկամ ժողովրդին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով հարյուրավոր զոհերի համար իր ցավակցությունն է հայտնել Սիրիայի ժողովրդին, գրել է նա իր թվիթերյան էջում։

«Ցավով տեղեկացանք ավերիչ երկրաշարժի և զոհերի մասին։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Սիրիայի բարեկամ ժողովրդին»,–արաբերենով գրել է Սիմոնյանը։

Հիշեցնենք՝ այսօր հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել Թուրքիայում ու Սիրիայում։ Թուրքիայում զոհերի թիվը հասել է 284-ի, վիրավորվել է 2383-ը։ Սիրիայում երկրաշարժի զոհ է դարձել 237 մարդ, վիրավորվել է 639-ը։