Արցախում շրջափակման մեջ գտնվող երիտասարդները տեսաուղերձ են հղել

Արցախում շրջափակման մեջ գտնվող երիտասարդները տեսաուղերձ են հղել ՀՅԴ Երիտասարդական համագումարի բացման պաշտոնական արարողության համար, որում ասում են.

«Արցախցիներս, կրելով այս զրկանքները, պայքարում ենք առաջնահերթ ՀՀ ինքնիշխանության պահպանման, սփյուռքահայության ինքնության պահպանման համար։ Մեր պայքարը հայ ազգի գոյության համար է։ Համամարդկային արժեքներ քարոզող երկրները մեզ սիրալիր ու սրտամաշ խոսքեր են հղում, որոնք մեզ համար ոչինչ են։ Մեր աշխատանքը պետք է ուղղված լինի Արցախի փրկության գործին, որովհետեւ առանց Արցախի չկա ՀՀ, առանց ՀՀ-ի չկա սփյուռք»:

Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան էջից