Ասեք՝ ինչ պատասխանեմ Սուրենի հորը

Սուրենն է։

Նկարել եմ Սուրենի հոր թույլտվությամբ։

Սուրենի հայրն ինձ հարցնում էր՝ երբ է դավաճան նիկոլը․․.

Ասեք՝ ինչ պատասխանեմ Սուրենի հորը։

Պարոն Ադամյանն ինձ ասում է, որ Սուրենն ապրիլյանի հաղթած զինվոր էր։ Հպարտ ու հաստատակամ։ Պարոն Ադամյանն ինձ ասում է, որ Սուրենը զինվոր էր Սերժ Սարգսյանի բանակի։ Ասում էր Սերժ Սարգսյանը «սամալյոտից» բանակ ղեկավարեց ու ապրիլյան հաղթեց։

Ասում է 44 օրյային տղան արդեն պրոֆեսիոնալ զինվորական էր։ Ու այն ժամանակ զոհվեց, երբ բոլորիս խաբում էին, որ Շուշիի համար մարտերը շարունակվում են։

Սուրենի հայրը հարցնում է․

Ե՞րբ է էս դավաճանության ու նիկոլի վերջը գալու։

Ինձ ասեք՝ բացի գլուխս կախելուց, ինչ ասեմ Սուրենի հորը։

Ասեք…

Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից