Սարգիս Խանդանյանը կփոխարինի Էդուարդ Աղաջանյանին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ ԱԺ արտաքին հարամաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում պաշտոնապես առաջադրել է Սարգիս Խանդանյանի թեկնածությունը: Վերջինս այս պաշտոնում փոխարինելու է Էդուարդ Աղաջանյանին: Այս մասին տեղեկացնում է ԱԺ-ը:

Սարգիս Խանդանյանի թեկնածության հարցը կքննարկվի հաջորդ շաբաթ մեկնարկելիք ԱԺ քառօրյա նիստերի ժամանակ: Նրա թեկնածությունը ներկայացնելու է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: