Իրանի ԱԳ նախարարը կայցելի Ռուսաստան

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի՝ Ռուսաստան կատարելիք այցի ժամկետները դեռ քննարկվում են։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ ԱԳՆ Ասիայի երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Քաբուլովը։

«Ժամկետները հայտնի չեն, մենք դեռ պատասխան չենք ստացել, դրա համար էլ ոչինչ չեմ կարող ասել։ Այցը հետաձգվել է, այլ ոչ թե չեղարկվել», – ասել է Քաբուլովը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ում հայտնել էին, որ հունվարի 17-ին Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի միջև նախատեսված բանակցությունները հետաձգվել են։