Իրանական պաշտոնական աղբյուրները տարածում են ճշմարտացի տեղեկատվություն (լուսանկար)

Այսօր «Associated Press» լրատվական գործակալության հրապարակած արբանյակային լոսանկարն ուղղակիորեն հաստատեց, որ հունվարի 28-ին իսրայելական ԱԹՍ-ների հարձակման թիրախ դարձած արտադրամասի՝ Սպահանում գտնվող շենքի տանիքը շատ չնչին է վնասվել։

Սա փաստացիորեն հաստատեց Թեհրանից հնչած պաշտոնական հայտարարությունը և ապացուցեց, որ փոքր միջադեպից հակաիրանական լրատվամիջոցները փորձել էին ստեղծել, իբր, խոշոր հարձակման հետևանքով «աղետալի իրավիճակի» պատկեր՝ ազդելու ներիրանական տրամադրությունների վրա, ինչն ամբողջովին ձախողվեց։

Միջադեպը նաև ցույց տվեց, որ իրանական ՀՕՊ համակարգը և հակադրոնային պաշտպանիչ ցանցերն աշխատում են բավական արդյունավետ, իրանական պաշտոնական աղբյուրները տարածում են ճշմարտացի տեղեկատվություն, իրանական պետությունը և հասարակությունը պատրաստ են քարոզչական հարձակումների, և այժմ ամենաուշագրավ հարցն այն է, թե որտեղ և ինչ ուժգնության պատասխան հարված կհասցնի Իրանը։

 

Վարդան Ոսկանյան