Սերգեյ Կոպիրկինը Ջերմուկում ծանոթացել է սահմանային իրավիճակին

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը  Վայոց ձոր կատարած աշխատանքային այցի շրջանակներում, այցելել է նաև Ջերմուկ քաղաք։

Դիտարկվել են  Ջերմուկ զբոսաշրջային  քաղաքին հարակից այն հատվածները, որտեղ  (սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում ներխուժելով  ՀՀ ինքնիշխան տարածք) այժմ տեղակայված են  Ադրբեջանի զինված ուժերը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ  Արարատ Գրիգորյանի և Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանi ուղեկցությամբ ՌԴ դեսպանը այցելել է Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան դպրոց, այնուհետև Ջերմուկի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց, որտեղ հյուրերին դիմավորել են աղ ու հացով։

Հաջորդիվ դեսպանը համտեսել է Ջերմուկի հանքային ջուրը, որն ի շնորհիվ իր բուժիչ հատկությունների, ճանաչում ունի ոչ միայն Հայաստանում, այլ նաև մեր երկրի սահմաններից դուրս։