Կանայք՝ հանուն Արցախի․ բողոքի ակցիայի մասնակիցները նամակ հանձնեցին Հայաստանում ԵՄ պատվիրակությանը

Ի նշան արցախցի կանանց արդար պահանջի ու համերաշխության, մի խումբ կանայք նախաձեռնել են խաղաղ ակցիա Հայաստանում Եվրամիության պատվիրակության դիմաց։

«Մենք այստեղ հավաքվել ենք մի խումբ կանանցով, որպեսզի միանանք Արցախի կանանց ու մայրերի կոչին և այս նամակը հանձնենք ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, որպեսզի քայլեր ձեռնարկեն Արցախն ապաշրջափակելու և Ադրբեջանի տեռորիստական գործողությունը դադարեցնելու

Արցախի կանայք, մայրերը օրեր առաջ բաց նամակ  https://www.change.org/p/an-open-letter-from-the-women-of-artsakh-nagorno-karabakh-to-ursula-von-der-leyen  էին հղել Եվրամիության հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և պահանջել, որ նա իր գործողություններով նպաստի Արցախի ապաշրջափակմանը։

Նախաձեռնող անդամներից մեկը Եվրահանձնաժողովի նախագահին ուղղված նամակն ընթերցեց անգլերեն, որտեղ մասնավորապես նշված է.

«Մենք սովամահ ենք լինում ու սառում ամբողջ աշխարհի աչքի առաջ։ Մենք շրջափակման մեջ ենք Ադրբեջանի կողմից, որը գողանում է մեր գազն ու էլեկտրաէներգիան։ Սա պարզապես էներգետիկ ահաբեկչություն է։

Մենք կարող ենք շատ բանի դիմանալ հանուն մեր երեխաների, բայց մեզ շտապ օգնություն է պետք, և մեզ ձայն է պետք։ Մենք թույլ չենք տա, որ մեր երեխաներին լուռ սպանեն։

Գրում ենք ձեզ որպես աշխարհի ամենահզոր կնոջ, բայց նաև որպես մոր, որը սիրում է իր յոթ երեխաներին և խորապես փայփայում է իր թանկագին ընտանիքը: Մեր սրտի խորքից հորդորում ենք ձեզ կանգնել արցախցի կանանց ու երեխաների կողքին և անել ամեն ինչ, որպեսզի Ադրբեջանը չշարունակի իր դաժան շրջափակումը»։