Ռուս խաղաղապահները մարդասիրական բեռով շարասյուն են ուղեկցել Արցախ

Ռուս խաղաղապահները Գորիս–Ստեփանակերտ երթուղով մարդասիրական բեռով շարասյուն են ուղեկցել դեպի Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ Ստեփանակերտի մանկական վերականգնողական կենտրոնում մարդասիրական ակցիա է իրականացվել. կենտրոնին սնունդ է տրամադրվել։

Բացի այդ, ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իրականացնել իր առջև դրված խնդիրները և իրադրության ու հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության 24-ժամյա մոնիթորինգ է իրականացնում։

Զորախմբի հրամանատարությունը նաև շարունակում է հայկական և ադրբեջանական կողմերի հետ բանակցություններ տանել Ստեփանակերտ–Գորիս ճանապարհահատվածի ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթևեկությունը վերսկսելու ուղղությամբ։

Ռուս խաղաղապահների զորախումը 3 ուղղությամբ` Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում, նաև պարեկային ծառայություն է իրականացրել։

Ռուս զինծառայողների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար Ադրբեջանի և Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը շարունակվում է։