Ինչո՞վ են սպառնում Հայաստանին Իրանի դեմ սկսված հարձակումները (տեսանյութ)

https://youtube.com/live/7HEXH9vMrGM

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Հայոց ազգային գվարդիայի» խորհրդի անդամ, պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը։

Հունվարի 28-ը Հայոց բանակի ստեղծման օրն է, սակայն պետական մակարդակով որևէ միջոցառում այդ օրը չեղավ, և որևէ ձևով չհիշատակվեց այն մարդկանց ավանդը, որոնք կանգնած են բանակի ձևավորման ակունքներում։ Տիգրան Չոբանյանն անդրադառնալով իշխանությունների նման վերաբերմունքին՝ ասաց, որ այս իշխանությունների համար ավելի կարևոր է եվրատեսիլներ և սատանայական համերգներ կազմակերպելը։ Որքան էլ սգի ու մտահոգությունների մեջ լինես, բանակի ստեղծման օրը հիշարժան չդարձնելը նշանակում է ավելի հրահրել այդ տրամադրությունները՝ հանրության մեջ ավելի մեծ հուսահատություն և անպաշտպան լինելու զգացում արթնացնելու միտումով։ Բանակի առկայության, զորության ցուցադրությունը հանրության մեջ հույս և հավատ կառաջացներ, պաշտպանվածության զգացում ու երկիրը պաշտպանելու պատրաստակամություն։ Այս իշխանություններին դա պետք չէ։ Իրենց նպատակն է նսեմացնել ու կազմաքանդել բանակը, և բանակի շուրջ զարգացումները դրա վառ ապացույցն են։ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հայտարարությունը, թե մենք Սպարապետից հետո բանակ չենք ունեցել, այդ շղթայի օղակներից է։ Տիգրան Չոբանյանի դիտարկմամբ՝ մենք դադարեցինք բանակ ունենալ այն օրվանից, երբ Սասունը դարձավ Երկրապահի ղեկավար։

Պահեստազորի փոխգնդապետն անդրադարձավ նաև տարածաշրջանային զարգացումներին՝ վերլուծելով Իրանում տեղի ունեցող ահաբեկչական ու ռազմական գործողությունները՝ ասելով, որ Իրանի դեմ պատերազմում Արևմուտքը թատերաբեմ կդարձնի Հայաստանը, և ՀՀ այսօրվա իշխանությունները Արևմուտքին կսատարեն այդ հարցում։ Արդեն իսկ այդ գործընթացները սկսվել են Բերձորի ճանապարհը փակելու օպերացիայով և Ռուսաստանին այս տարածաշրջանից դուրս բերելու ջանադիր քայլերով։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում