Ալիևը նյարդայնացած է, իր հաշվարկները չիրականացան՝ Արցախը մնում է անկոտրում, ինքը վարկաբեկվում է (տեսանյութ)

https://youtube.com/live/MQ98Ik5LO5w

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն է:

 Ալիևը նյարդայնացած է, երկրում աճում է  դժգոհությունը, քանի որ ադրբեջանցիները համոզվում են՝  Արցախը շրջափակման մեջ պահող իրենց կեղծ բնապահպանների ակցիան իրականում ձախողվել է։ Ալիևի հաշվարկները հօդս են ցնդել, շարունակվող բլոկադան հեղինակազրկում է Ադրբեջանը,  զրոյացնում Ալիևի վարկանիշը, աշխարհում նրան համարում են ցեղասպան բռնապետ։

Միաժամանակ միջազգային հանրության արձագանքներն առավել կոշտանում են։ Իսկ  ամենակարևորն այն է, որ Արցախն անկոտրում է, արցախցին հայտարարում է՝ պայքարելու է իր  հայրենիքի համար և երբեք չի  ընդունելու  ցեղասպանի պահանջները։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։