Եթե մեր բանակը մարտունակ չէր, եթե ամենաուժեղը չէր, ապա մեր դեմ Ադրբեջանը մեն մենակ դուրս կգար․ Կարեն Հովհաննիսյան

Մենք տարածաշրջաում ունեցել ենք ամենամարտունակ բանակը։ Բանակի ստեղծման օրվանից բանակաշինությունը ոչ մի րոպե կանգ չի առել։

Հայոց բանակը փառքով է կռվել 2020-ին և 44 օր մարտնչել է Թուրքիայի, Իսրայելի, Ադրբեջանի, Պակիստանի, վարձկան ահաբեկիչների դեմ։

Եթե մարտունակ չէր, եթե ամենաուժեղը չէր, ապա մեր դեմ Ադրբեջանը մեն մենակ դուրս կգար։ Պատերազմի չորրորդ օրվանից Ադրբեջանի բանակի կառավարումն իր ձեռքը ստիպված չէր վերցնի թուրքական բանակի լավագույն գեներելաները․․․

Հայոց բանակի փառքը հետ ենք բերելու, և բոլոր նրանք, ովքեր Հայոց բանակի համար չեն խնայում իրենց կյանքը, առողջությունը, միջոցները դառնալու են գալիք ամենամարտունակ բանակի հիմնաքարերը․․․

Փառք ու պատիվ Հայոց բանակին, ստեղծման օրվանից մինչև այսօր բանակի կողքին, թիկունքին կանգնած ոչ բանակայիններին․․․

 

Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից