Ուզում եմ հավատալ, որ այս իրավիճակը շտկվելու է, և Հայոց բանակը վերանվաճելու է Հայաստանի և Արցախի անվտանգության երաշխավորի դիրքերը․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առիթով.

 

«Հարգելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Հայոց բանակի օրվա առթիվ։

Մեր բանակն անցնում է ամենօրյա փորձությունների միջով։ Կարծես չի արվում ոչինչ, որ բանակը վերջապես ուղղի մեջքը։

Ուզում եմ հավատալ, որ այս իրավիճակը շտկվելու է, և Հայոց բանակը վերանվաճելու է Հայաստանի և Արցախի անվտանգության երաշխավորի դիրքերը։

Ռոբերտ Քոչարյան

28․01․2023թ․»