Հենց Լոնդոնն է կառավարում այս երկու երկրները՝ ավելի շատ Ադրբեջանը, մի փոքր քիչ Հայաստանը․ Վիտալի Միլոնով

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կից տեսանյութ հրապարակելով․

«Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձության մասին:

«Որպես մշակութային, պատմական և հայկական ծագում ունեցող մարդ՝ կասեմ՝ չեն գնա ղարաբաղցիները ոչ մի տեղ չեն գնա. այս ամբողջ օպերացիան ղեկավարում է Լոնդոնը, որը կարիք ունի պրոկսի պատերազմի և հնարավորինս շատ մարդկանց կոտորածի, իհարկե ոչ իրենց մարդկանց: Հենց Լոնդոնն է կառավարում այս երկու երկրները՝ ավելի շատ Ադրբեջանը, մի փոքր քիչ Հայաստանը: Եթե ​​հնարավորություն ունենայի, հիմա կլինեի Արցախում՝ արցախցիների կողքին»»։