Պետք է վախենալ ոչ այնքան խաբված լինելուց, որքան խաբված լինելը չխոստովանելուց

Ընկերներիցս ոմանք խիստ վերապահումով են վերաբերում Ռուբեն Վարդանյանին, իսկ ադրբեջանական իշխանությունների, և ոչ միայն, սուր պիտակավորումներով քննադատությունը սոսկ խաղ են համարում:  Իմ կենսափորձն էլ թույլ չի տալիս անվերապահորեն վստահել որևէ, անգամ մի որոշակի փուլում ամենաազգային կեցվածք դրսևորած ցանկացած գործչի, քանզի «տառապանքը փորձ ունի»:

Միաժամանակ հասկանալի չէ, թե ինչ տրամաբանությամբ ենք լծվել Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հայտնի աղբյուրներից սնվող, այդ թվում՝ BBC-ի բացահայտ հակաքարոզչությանը: Այս գործիչը արդեն տևական ժամանակ միայն որդեգրել է սեփական ազգային արժանապատվությունը հարգելու և Արցախին միանշանակ օգտակար լինելու շահեկան կեցվածք, իսկ BBS-ին տված հարցազրույցում հնչեցրեց գրագետ ու համոզիչ մտքեր, որոնք վաղուց մոռացության էին տրվել այդ հարթությամբ և որոնք ունեն միջազգային հարթակում շահեկան դիրք որդեգրելու ներուժ:

Հասկանալի է, որ հանրությանն արդեն համակել է անվստահության ու ապատիայի սինդրումը, բայց ամեն ինչ հենց այդ հիմքով վանելն էլ լավագույն լուծումը չէ:

Պետք է վախենալ ոչ այնքան խաբված լինելուց, որքան խաբված լինելը չխոստովանելուց, իսկ որպեսզի դա տեղի չունենա, մարդուն կարելի է վստահել, քանի դեռ ճշմարիտ ուղու վրա է, և ոչ մեկ վայրկյան ավելի:

« … մենք պատրաստ ենք բանակցել, եթե ադրբեջանական կողմը հասկանա, որ բանակցությունը երկու կողմի համար է։ Որովհետև այն, ինչ մենք ասել ենք անկախություն պահանջելու առաջին օրվանից, հասկանում ենք և ընդունում ենք, որ կողք կողքի ենք ապրելու, բայց մենք կլինենք առանձին տարածք, առանձին պետություն». Ռուբեն Վարդանյան

Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից