Գերմանիայի կառավարությունը որոշել է Ուկրաինային մատակարարել «Leopard» տանկեր

Գերմանիայի կառավարությունը որոշել է Ուկրաինային «2A6» մոդելի «Leopard» տանկեր մատակարարել, տեղեկացնում է Spiegel-ը։

«Որոշումն ընդունվել է. Գերմանիան Ուկրաինային Leopard 2 մարտական տանկեր կմատակարարի»,-հայտնել են Spiegel-ի աղբյուրները:

Պարբերականի տեղեկություններով` խոսքը «2A6» մոդելի տանկերի մի ամբողջ վաշտի մասին է, որոնք Բունդեսվերի սպառազինության կազմում են։