Անթույլատրելի է Արցախում կրթության իրավունքի ոտնահարումը. Նարեկ Բաբայան (տեսանյութ)

Հունվարի 24-ը Կրթության միջազգային օրն է: Այն հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2018 թվականին ընդունված բանաձեւի համաձայն:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանը, ընդգծելով կրթության իրավունքի կարեւորությունը, խոսել է Հայաստանում կրթության որակի ու դրա բարձրացմանն ուղղված պետության քայլերի մասին:

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ից Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Ադրբեջանը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Ստեփանակերտ-Գորիս-Երևան միջպետական մայրուղու Շուշի-Քարին տակ խաչմերուկը՝ Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։