Ամերիկյան հետախուզության աշխատակիցը պատմել է, թե ինչու պետք է աշխարհը շնորհակալություն հայտնի Պուտինին

Աշխարհը պետք է շնորհակալություն հայտնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Արևմուտքի սադրանքներին ադեկվատ և հավասարակշռված արձագանքելու համար, կարծում է ԱՄՆ ծովային հետևակային կորպուսի հետախուզության պաշտոնաթող սպա Սքոթ Ռիթերը։

«Աշխարհը պետք է երախտապարտ լինի, որ Ռուսաստանն ունի հասուն առաջնորդ՝ ի դեմս Վլադիմիր Պուտինի, որն ադեկվատ կերպով արձագանքում է Արևմուտքի այս նողկալի սադրանքներին», – ասել է նա Finian Cunningham YouTube-ի ալիքում։

Մոսկվայի ռազմավարությունը Վաշինգտոնի և նրա դաշնակիցների սադրանքներին հավասարակշռված պատասխանի մեջ է, ասել է Ռիթերը։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանի փոխարեն ԱՄՆ-ը վաղուց սկսած կլիներ ռմբակոծել Գերմանիայի և Լեհաստանի տրանսպորտային հանգույցները։

Այսպես թե այնպես, Արևմուտքն ի վերջո պարտվելու է, քանի որ նրա գործողություններն անպատասխանատու են և սադրիչ, քանի որ իրականում ՆԱՏՕ-ն ուղիղ պատերազմ է մղում Ռուսաստանի դեմ, վստահ է ամերիկացի հետախույզը։

«Ուկրաինան արյուն է տրամադրում, ՆԱՏՕ-ն՝ սարքավորումներ»,- հավելել է Ռիթերը։