Ստամբուլի հայկական եկեղեցում հրդեհ է բռնկվել

Ստամբուլի «Սուրբ Փրկիչ» հայ կաթոլիկ եկեղեցում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով նախնական տվյալներով երկու զոհ կա։ Այս մասին հայտնում է EurAsia Daily -ին՝ հղում անելող թուրքական լրատվամիջոցներին։

Հրդեհի վայր են այցելել Ստամբուլի Բեյօղլու շրջանի ղեկավարն ու  Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ Լևոն Զեքիյանը։
Ստամբուլի նահանգապետարանից հայտնել են, որ չորս մարդ տարհանվել է, ևս երկուսը՝ հոսպիտալացվել։ Ներկայում տեղեկություններ չկան հրդեհի պահին եկեղեցու ներսում գտնվող ևս երկու մարդու ճակատագրի մասին։

Հրդեհի վայրում շարունակում են աշխատել հրշեջներն ու փրկարարական ջոկատը։