ԱՄՆ-ում ուկրաինական զորքերի կողմից Ղրիմը գրավելու գաղափարը խելագարություն են անվանել

The American Conservative-ի մեկնաբան Ռոդ Դրեհերը ուկրաինական զորքերի կողմից Ղրիմի հնարավոր գրավման գաղափարն իսկական խելագարություն է անվանել։

Նրա կարծիքով՝ նման գործողությունները կարող են անկանխատեսելի հետևանքների ունենալ Արևմուտքի համար։

«Աստված, ի՜նչ հիմարներ են։ Ռուսական սևծովյան նավատորմը տեղակայված է Սևաստոպոլում։ Վաշինգտոնն իսկապե՞ս կարծում է, որ լավ գաղափար է ռազմական գործողությունները ծավալել ուժեղ ամրացված կայազորով տարածքում… խելագարություն»- նշել է հեղինակը։

Մեկնաբանը նշել է, որ Ուկրաինային զինելը ռազմավարական կարևոր թերակղզին հարվածելու համար կնշանակի հակամարտության աննախադեպ սրացում։

«Ռազմական գործողությունների տարածումը դեպի Ղրիմ, ինչը հնարավոր է միայն Ամերիկայի օգնությամբ, ջախջախիչ սադրանք կլինի Ռուսաստանի դեմ: Վաշինգտոնը խաղում է կրակի հետ»,- եզրափակել է Դրեհերը։