Նոր պատերազմից առաջ՝ նոր ձերբակալություններ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրերն են «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը և փաստաբան Աննա Ծառուկյանը։

Փաստաբան Աննա Ծառուկյանն անդրադառնալով փաստաբանական համայնքի նկատմամաբ իրականացվող ճնշումներին՝ շեշտեց․ «Կանխատեսելի էր այս ամենը, եթե մենք նայում ենք Վրաստանի փորձը, որտեղ, եթե չեմ սխալվում, 150-ից ավելի փաստաբաններ իրենց «գունավոր հեղափոխություն» ասված երևույթից հետո կալանավորվել էին, այնպես չի, որ փաստաբանական համայնքը սա չգիտի կամ չի կանխատեսում։ Քաղաքական հետապնդումները նոր չեն սկսվել, դրանք սկսվել են 2018 թվականի «հեղափոխությունից հետո»։ Այս իշխանությունները, կարծում եմ, չեն ներում այն փաստաբաններին, ովքեր շատ խելացի, հետևողական են, անվախ և կատարում են իրենց մասնագիտական պարտականությունները։ Հեռու չգնանք, Էրիկ Ալեքսանյան, նորմա՞լ է, որ փաստաբանին բաց են թողել և կրկին կալանավորման միջնորդություն են անում, ես սա ուղղակի չեմ կարողանում հասկանալ, սա ուղղակի անթույլատրելի է, գործը քննե՛ք, հետագայում կորոշվի այդ անձը մեղավո՞ր է, թե անմեղ»։

Անդրադառնալով հունվարի 19-ի սարսափելի դեպքին, որի պատճառով 15 երիտասարդ հայորդի այրվեց, Գառնիկ Իսագուլյանը շեշտեց․ «Պետությունը պետք է այդ մարդկանց կյանքը ապահովեր, որովհետև իրանք պետության անվտանգությունն են ապահովում: Տեսեք, վառվում են գիշերը, առավոտյան ՀՀ վարչապետ կոչեցյալը իրավական գնահատական է տալիս կատարվածին՝ մատնանշում է մեղավորներին, ըստ էության, նախաքննություն, հետաքննություն, դատաքննություն ամեն ինչ արդեն արեց Նիկոլը, ասելով թե ինչ ուղղությամբ կգնաք, հիմա որևէ մարմին վարչապետի ասածից չի կարող անցնել,-ընդգծեց Գառնիկ Իսագուլյանը։

Մանրամասները՝ տեսանյութում