Ռուսաստանը մշտապես զգուշացնում է ԱՄՆ-ին, որ իրենց քաղաքականությունն աշխարհը տանում է աղետի

Ռուսաստանը մշտապես զգուշացնում է ԱՄՆ-ին, որ իրենց քաղաքականությունը աշխարհը տանում է աղետալի սցենարի, ասել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք անընդհատ զգուշացնում ենք Վաշինգտոնին, որ «ռազմադաշտում» մեզ ռազմավարական պարտության հասցնելու նրա կուրսն աշխարհին արագորեն տանում է աղետալի սցենարի», – ասել է նա լրագրողներին:

Անտոնովը նաև հերքել է այն պնդումները, թե Ռուսաստանը սպառնում է միջուկային զենք կիրառել՝ դրանք անվանելով դատարկ և անպատասխանատու:

«Ռուսաստանի քաղաքական և ռազմական ղեկավարության մեջ ոչ ոք այդպիսի բան չի ասել»,- հավելել է նա։