Հայաստանում աննախադեպ ողբերգության՝ զորանոցի հրդեհի իրական մեղավորները (տեսանյութ)
LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ռազմական, քաղաքական վերլուծաբան Արթուր Հովհաննիսյանը։
Անդրադառնալով հունվարի 19-ին տեղի ունեցած ողբերգական դեպքին, որի հետևանքով 15 հայորդի է մահացել քաղաքական վերլուծաբանը մեջբերեց Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի ելույթից մի հատված․ «Պարզել ենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին, ներողություն, դեկտեմբերի 21-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ստորագրել է 14-ԳՇ կարգադրությունը հետևյալ վերնագրով՝ «Զինված ուժերի զորամասերում տեղի ունեցած հրդեհների և դրանց կանխարգելման մասին», և հստակ հրահանգավորել է, հրաման է տվել, թե ինչ պետք է անել հակահրդեհային կանոնները պահպանելու համար: Իհարկե, ամբողջ տեքստը պետք չի հրապարակել, 7-րդ կետում նշվում է. «Խստիվ արգելել վառարանների շահագործման համար որպես կպչան ավտոբենզին, նեֆրազ և այլ տեսակի դյուրավառ հեղուկների օգտագործումը, դրանք պահպանել այլ հեղուկներից առանձին»: Այսինքն՝ սա զինվորական բարձրագույն պաշտոնյայի տված հրաման է, և այս հրամանի պրիմիտիվ պահպանումը պարզապես թույլ կտար չունենալ այս դեպքը»:
«Ընդ որում, նախարարը զեկուցեց, որ վառարանները վառելու համար հատուկ այրիչներ են բաժանված և այլն, որպեսզի լրացուցիչ ինչ-որ բաների կարիք չլինի: 5 լիտրանոց տարայով փորձ է արվել բենզինը լցնել վառարանի մեջ: Բնականաբար, երբ որ արդեն բաց կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, այրվել է նաև բենզինը, հրդեհը անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո, էլի նախնական տվյալներով, էսպես ինքնապաշտպանական բնազդից ելնելով, այդ 5-լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ»:
«Նու, պարզել ենք նաև, որ, ըստ էության, փրկարար ծառայության, ներքին գործերի նախարարության հրշեջ ծառայությունը պատշաճ ժամանակում հասել է, այսինքն, բայց, իհարկե, հեռավորությունը բավականին մեծ է եղել, և այդ հեռավորության պայմաններում, ըստ էության, պատշաճ ժամկետում տեղ է հասել»։
Այնուհետև Արթուր Հովհաննիսյանը հավելեց․ «Նիկոլի ասածից ստացվում է, որ հրշեջ ծառայությունը բավարար ժամանակում տեղ չի հասել (այդ մասին են վկայում նաև հրդեհի մասշտաբը, տևողությունն ու հետևանքները), բայց եթե հաշվի առնենք, որ հեռավորությունը բավականին մեծ է եղել, ապա պատշաճ ժամկետում է տեղ հասել:
Քանի՞ կիլոմետր է եղել հրշեջ ծառայության մոտակա մեքենակայանից մինչև ինժեներասակրավորային վաշտի զորանոց հեռավորությունը, և հրշեջ ծառայությունը քանի՞ րոպեում է տեղ հասել, ե՞րբ են սկսվել հրդեհաշիջման աշխատանքները և ի՞նչ ուժերով…
Բնականաբար, առաջին հարցը, որ ծագում էր, պետք էր պարզաբանել, այն է, թե ով ինչ չի արել: Ե՞վ, պարզե՞լ են, և եթե այո, ինչպե՞ս են պարզել»,-ընդգծեց ռազմական վերլուծաբանը։
Մանրամասները՝ տեսանյութում