Կեղծիք և խաբեություն է Հ1-ի եթերում Էդմոնի հայտարարությունը` իբրև Իտալիայում պատվիրած զինվորական մոդուլային կացարանների մասին

ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Կեղծիք և խաբեություն է Հ1-ի եթերում Էդմոնի հայտարարությունը` իբրև թե Իտալիայում պատվիրած զինվորական մոդուլային կացարանների մասին: Ոչինչ էլ չեն արել ու չեն կարողանալու անելու: Երեկ սրանց տեղեկատվական խորհրդատուները, վախենալով բարձրացող դժգոհության ալիքից, ամենայն հավանականությամբ խորհուրդ են տվել ինչ-որ մեկի միջոցով նման կեղծ հայտարարություններ տարածել` կրքերը հանդարտեցնելու համար: Սրանք էլ, ինչպես տեսանք, այդ սուտը տարածել են Էդմոնի միջոցով»:

#թողեք_թող_աշխատեն