Եթե հանկարծ իրենց մեջ հայտնվեն ՀՀ Աժ-ի քպ-ականների տիպի թուրքեր, ապա թուրքերը նրանց կոչնչացնեն․ Ավետիք Իշխանյան

ՀԱՅԻ ՏԱԿԱՆՔԸ

Գարեգին Նժդեհ

Արցախի պատգամավոր Դավիթ Գալստյանն ասում է․«Արցախում մեծամասնությունն արդեն հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանը հայ չէ, որովհետև նա հայկական շահերը չի սպասարկում: Ազգանունը կամ ծննդավայրը չեն նշանակում, որ նա կարող է հայ լինել: Նրա ոչ հայանպաստ քաղաքականությունը համահունչ է Ադրբեջանի քաղաքականության հետ»:

Նույն կերպ, քպ-ականներին, իրենց ստրկատիրոջը քծնելու համար, թրքաադրբեջանամետ խոսքեր ասելու համար, անվանում են «թուրքեր»։

Ցավոք, բոլորը սխալվում են։

1․Բռնապետիկ-դավաճանը հայտարարեց, որ ինքը չի նեղվում, երբ իրեն թուրք են անվանում։Այսպիսով, երբ քպ-ականներին թուրք եք անվանում, դրանով դրանց լավություն եք անում։ Դրանք առիթ կփնտրեն, որ իրենց ստրկատրիրոջը քծնեն և մոտը գլուխ գովեն, որ իրենց նույնպես թուրք են անվանում։

2․Հասկացեք, թուրքերը մեր թշնամիներն են, բայց նրանք ունեն ազգային նպատակ, որը հետևողականորեն իրականացնում են։ Նրանք հանուն փողի, պատգամավորական մանդատի, չեն դավաճանի իրենց հայրենիքը։ Եթե հանկարծ, նրանց մեջ հայտնվեն ՀՀ Աժ-ի քպ-ականների տիպի թուրքեր, ապա նրանց կոչնչացնեն։

3․ Ըստ ձեր տրամաբանության, թուրքեր են ոչ միայն բռնապետիկ-դավաճանը և բոլոր քպ-ականները, այլև բոլոր նախարարներն ու նրանց տեղակալները, բազմաթիվ պետական ծառայողներ, ողջ դատախազական,քննչական, ոստիկանական անձնակազմերը, քպ-ին ձայն տված հարյուր հազարավորները։

Ամփոփում

Ցավոք, դրանք բոլորը հայեր են։ Սրանք հայի այն տեսակն են, որոնց մասին մեծն Գարեգին Նժդեհն ասել է «Հայի տականքն ուրիշ է»։ Այսպիսով, առաջարկում եմ, ոչ թե անզորությունից դավաճաններին «թուրք» կոչենք, այլ ջանքեր գործադրենք դրանցից վերջնականապես ձերբազատվելու համար՝ ցանկացած գնով։

 

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից